BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

4. Պուտինյան էլիտաների տրանսֆորմացիան. 2014−2024

4. Պուտինյան էլիտաների տրանսֆորմացիան. 2014−2024
04.09.2017 | 06:34

Ռոտացիա մերձավոր շրջապատում

(Նախորդ մասը)

Պետության ներսում ընդհանուր կոնֆլիկտայնության աճի հետ վերջին երկու տարում հայտնվել է էլիտաների ռոտացիայի ևս մեկ հզոր գործոն, որ արդիականությունը պահպանելու է առաջիկայում ևս: Դա նոր միտում է՝ ազդեցիկ պաշտոններից Պուտինի մերձավոր զինակիցների հեռանալը պաշտոնապես ավելի թույլ դիրքեր: Առաջին իրավ բացառիկ իրադարձությունը Վլադիմիր Յակունինի հրաժարականն էր «Ռուսաստանի երկաթուղիների» պետի պաշտոնից 2015-ին: Այն պահին դա թվում էր անհավանական՝ մինչ այդ Վլադիմիր Պուտինն իր ընկերներին այդպես չէր ազատել աշխատանքից: Ավելին՝ Յակունինը, ինչպես գրեց «Коммерсант»-ը, չկարողացավ ստանալ իրեն բավարարող փոխհատուցում՝ Դաշնության խորհրդի փոխխոսնակի պաշտոնը (իբր Վալենտինա Մատվիենկոն դեմ էր):

Սովորական սենատոր լինելը նրան չէր բավարարում: Պաշտոնաթողությունից հետո Յակունինը կենտրոնացավ իր «Քաղաքակրթությունների երկխոսություն» ինստիտուտի վրա, սակայն մեծ քաղաքականությունից նա փաստորեն դուրս մնաց: 2016-ին հեռացած և Պուտինին այս կամ այն չափով մերձ անձանց թիվը մեծացավ՝ ՊԴԾ-ի պետ Եվգենի Մուրով (ճիշտ է, նրա հեռացումը վաղուց էր ծրագրվում), Արտաքին տնտեսական բանկի տնօրեն Վլադիմիր Դմիտրիև, Դաշնային մաքսային ծառայության պետ Անդրեյ Բելյանինով, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանով… Տարբեր պատճառներով նրանցից Պուտինը ուներ ինչ-որ դժգոհություններ, որ վճռորոշ արդիականություն ստացան հենց 2015-2016-ին: Մուրովին հանեցին տարիքի բերումով (հրաժարականը սպասվում էր դեռ 2015-ին), բայց պաշտոնյայի հեռանալն այնպես էր կազմակերպված, որ բացառում էր նրա մասնակցությունը իրավահաջորդի ընտրությանը, իսկ ՊԴԾ-ում կադրային զտում անցկացվեց: Վլադիմիր Յակունինը պաշտոնազրկվեց կառավարության հետ լրավճարների համար երկարատև պայքարի համապատկերում, «Ռուսական երկաթուղիների» տնտեսական վիճակը մնում էր անմխիթար և Կրեմլը հարկադրված էր առավել արդյունավետ կառավարիչ որոնել: Արտաքին տնտեսական բանկի տնօրենի փոփոխությունը հետևանք էր զարգացման այդ ինստիտուտի չափազանց ռիսկային քաղաքականության, որ ակնհայտորեն չվերադարձելի վարկեր էր տալիս, որպես կանոն, քաղաքականապես կարևոր նախագծերին (օրինակ, Սոչիում օլիմպիական խաղերի մարզական կառույցների շինարարութան համար): Անդրեյ Բելյանինովը Դաշնային մաքսային ծառայության պետի պաշտոնից ստիպված էր հեռանալ, երբ բարձր հնչեղություն ստացավ մաքսատանը չարաշահման քրեական գործը: Յուրաքանչյուրի դեպքում Կրեմլն ուներ էական դժգոհություն պաշտոնազրկվածներից. դա վերաբերում էր գերազանցապես ծայրահեղ անարդյունավետությանը կամ մասնագիտական ասպարեզում չափազանց նշանակալից խնդիրներն անտերության մատնելուն: Սակայն հիմքեր չկան ասելու, որ այդ անարդյունավետությունը ի հայտ է եկել միայն 2015-2017-ին: Նախագահի նշանակյալների մենեջմենտի որակի հարցերը ծագել են և ամենաքննարկվողներից են եղել Պուտինի ամբողջ ժամկետի ընթացքում Դա նշանակում է, որ Կրեմլի վերաբերմունքի վերանայումը իր նշանակյալների նկատմամբ կապված է ոչ այնքան աշխատանքի որակի, որքան Կրեմլի պահանջների տրանսֆորմացիայի հետ, ավելի ստույգ՝ անձամբ Պուտինի:

Երկար տարիների մեջ առաջին անգամ նրա համար արդյունավետությունն ավելի կարևոր էր չեզոքությունից: Այդ տրանսֆորմացիայի պատճառը հիմնականում հասկանալի է և կապված է պուտինյան վարչակարգի ինքնատիպ հասունացման հետ: Եթե 2000-ականներին Պուտինի համար կարևոր էր կադրային էքսպանսիան և թիվ մեկ խնդիրը համակարգի ներսում դիրքերը վերցնելն էր, չեզոքության ապահովումը (դա պահանջեց յուրայինների տեղաբաշխում, անձնական առումով աներկբա վստահելի կադրերի նշանակում), երրորդ ժամկետին այդ խնդիրը ամբողջությամբ լուծված էր: Համակարգը կադրային, քաղաքական առումով հոմոգենացված էր, դարձել էր ամբողջովին «պուտինյան»: Չեզոքությունը այդ իրավիճակում ապահովում է արդեն ոչ թե անձը, այլ՝ համակարգը: Այդ իրավիճակում և Պուտինի «բարեկամների» կարգավիճակը փոխվում է՝ իրենց նկատմամբ Պուտինի անձնական վերաբերմունքի հետ: Նախագահի զինակիցները կորցնում են իրենց բացառիկությունն ու անփոխարինելիությունը, հավասարապես և քաղաքական արժեքավորությունը: Նախկինում Պուտինի «ընկերոջ» պաշտոնանկությունը պահանջում էր նշանակալից փոխհատուցում, նաև հրապարակային պատիվներ: Հիմա պաշտոնանկությունը կատարվում էր ոչ միայն առօրեական, այլև՝ ստորացուցիչ: Վլադիմիր Պուտինը ջանքեր չի գործադրում, որ պաշտպանի իր ճնշման տակ ընկած զինակիցներին (ինչպես, օրինակ, Բելյանինովին): Ընկերների կարգավիճակի ապաքաղաքականացումը հանգեցնում է նրանց ավելի մեծ խոցելիության կոնֆլիկտային իրավիճակներում՝ անցած տարվա ամռանը ԱԴԾ-ի հարուցած քրեական գործերը Ալեքսանդր Բաստրիկինի՝ Պուտինի համակուրսեցու ենթակաների նկատմամբ, ծանրագույն հարված էր ՌԴ հետաքննչական կոմիտեի ղեկավարի դիրքերին: Այս շարքում առանձին տեղ ունի անցած տարվա օգոստոսին նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի պաշտոնանկությունը, որ ստացավ պաշտոնապես շատ ավելի նվազ ազդեցիկ պաշտոն՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ բնապահպանական գործունեության, բնապահպանության և տրանսպորտի հարցերում: Հրաժարականի պաշտոնական պատճառը Սերգեյ Իվանովի հոգնածությունն է, որ Պուտինի խոսքով, խնդրել էր իրեն «պահել» պաշտոնում չորս տարուց ոչ ավելի: Ոչ պաշտոնապես ԶԼՄ-ներում շրջանառվում էին երկու վարկածներ: Առաջինը՝ Իվանովի աշխատունակության վրա 2014-ին որդու ողբերգական մահվան բացասական ազդեցությունն է: Երկրորդը՝ ուկրաինական դիվերսիան Ղրիմում՝ այն ժամանակ ԱԴԾ-ն բռնել էր ՈՒկրաինայի մի քանի քաղաքացիների, որ իբր սադրանքներ էին պատրաստում Ղրիմի տարածքում: «Газета.Ru»-ի աղբյուրի համաձայն՝ Իվանովը Ղրիմից հեռացրել էր Օլեգ Բելավենցևին, որ նախ Պուտինի լիազոր ներկայացուցիչն էր Ղրիմում, իսկ 2016-ին լիազոր ներկայացուցիչ էր նշանակված Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգում: Թերթի աղբյուրը հաղորդել է, որ «Իվանովը ծածկում էր ԱԴԾ-ի Ղրիմի վարչությունը, բայց ոչնչի մեջ չէր խորանում»: Իրականում նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի պաշտոնանկությունն ավելի պարզ բացատրություն ունի՝ Պուտինի մերձավոր զինակիցներից մեկի ռեալ քաղաքական կարգավիճակը դադարել էր համապատասխանել պաշտոնին, որն առավել ու առավել կորցնում էր փաստական նշանակությունը՝ դառնալով ձանձրալի ու տեխնիկական: Այդ պաշտոնում աշխատելն Իվանովի համար անկեղծորեն տաղտկալի էր, որ հանգեցնում էր վրիպումների, ընդունվող որոշումների որակի անկման, լոկալ ձախողումների աշխատանքում: Դա չափազանց կարևոր ֆենոմեն է՝ պետական մեքենայի առօրեականացումն ու տեխնոկրատացումը: «ՈՒղղահայացից» լվացվում են ռեսուրսները, պետծառայողների համար չափազանց մեծանում են քաղաքական ռիսկերը և քրեական հետապնդման ռիսկերը, նվազում է պաշտպանվածության աստիճանը, բայց մեծանում է անձնական պատասխանատվությունը: Դա վերաբերում է և նախագահի աշխատակազմին, և կառավարությանը, և նահանգապետերի փաղանգին:

Պետական ուղղահայացի ներսում այդօրինակ քաղաքական էրոզիայի հետևանքով Կրեմլը կարևոր պաշտոններում նշանակում է քաղաքականապես թույլ, տեխնիկական անձանց: Ազդեցիկ խաղացողները գերադասում են մնալ պաշտոնական իրավասություններից ու պատասխանատվությունից դուրս: Իվանովի օրինակը իդեալական ցուցահանում է այդ ֆենոմենի ուժը՝ նախագահի մերձավոր զինակիցը նախընտրեց իր համար ստեղծված հատուկ ներկայացուցչի կարգավիճակը՝ Կրեմլ ուղիղ մուտքով ու Անվտանգության խորհրդի անդամությամբ, նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, որի ռեալ նշանակությունը շատ ավելի ցածր էր: Իվանովը պահպանեց իր նկատելի ազդեցությունը՝ նա համակարգում է բիզնեսի ու իրավապահ կառույցների գծով Կրեմլի աշխատանքային խումբը, լոբբինգ է անում «Ռոստեխի» արդյունաբերական նախագծերը (աղբայրիչ գործարանների կառուցում), առնչվում է Արկտիկայի յուրացման ու կլիմայի ՌԴ քաղաքականության հարցերին: Կարևոր է նկատել միտումը՝ ռեալ իշխանությունը և ազդեցությունը կենտրոնանում է իշխանության պաշտոնական ինստիտուտների սահմաններից դուրս, որոնց դերը նվազում է: Պուտինի մերձավոր շրջապատը, որ պահպանում կամ մեծացնում է իր ազդեցությունը, ձևավորվում է ավելի շատ իշխանության շուրջ, քան ներսում, որտեղ հայտնվում են տեխնիկական կատարողներ: Պուտինի մերձավորները, որ չեն ցանկանում պետական կառավարման ռիսկերը ստանձնել, նոր իրականության մեջ գտնում են գոյության ավելի հարմարավետ ձևեր՝ պետական կորպորացիաների կառավարում (Սերգեյ Չեմեզով), իշխանամերձ մեդիաներ (Յուրի Կովալչուկ), տարատեսակ բարեգործական հիմնադրամներ ու մասնավոր ընկերություններ (Ռոտենբերգ եղբայրներ և «Պլատոն» համակարգ): Այդ իրավիճակում Կրեմլը քաղաքական ծանրքաշայիններից գերադասում է տեխնիկական աշխատողներին:


Տատյանա ՍՏԱՆՈՎԱՅԱ, Carnegie Moscow Center


(Հաջորդ մասը)


Հ.Գ. Այլ խոսքով՝ Ռուսաստանում գործում է իշխանության երկու մոդել՝ իրավական ու իրական: Իրավականը պետական ինստիտուտներն են, որ ունեն ձևական իրավասություններ ու պարտավորություններ, իրականը այն մարդկանց շրջանակն է, որտեղ պտտվում և ռեալ իշխանություն են ձևավորում ֆինանսները: Գտեք գոնե երեք տարբերություն Հայաստանի հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ